կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-22 15:48
Աշխարհ

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 5.236-ով. ՏԱՍՍ

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 5.236-ով. ՏԱՍՍ

Ռուսաստանում վեջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 5 հազար 236 մարդ, իսկ վարակակիրների ընդհանուր թիվը կազմել է 57 հազար 999. այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ նշելով, որ վիրուսի բռնկման դեպքեր գրանցվել են երկրի բոլոր շրջաններում. հայտնում է Yerkir.am-ը։

Ըստ երկրի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալների՝  Ռուսաստանում ներկայում գրանցվել է 57 հազար 999 վարակի դեպ (+9.9 տոկոս աճ): Նախորդ օրը դուրս է գրվել 547 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը 4 հազար 420 է: Կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում մահացել է 57 մարդ: Վարակի բռնկումից ի վեր Ռուսաստանում մահացել է 513 մարդ։

Հավելվում է նաև, որ հաստատված նոր դեպքերից 2 հազար 275-ի պարագայում մարդկանց մոտ ախտանշաններ չեն եղել: