|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մոսկվան Փարիզին ու Բեռլինին հրավիրել է քննարկելու Ուկրաինայի արևելքում զինադադարի հարցը մինչև ապրիլի 27-ը: Այս մասին ասվում է մի շարք լրատվամիջոցների կողմից հրապարակված` Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի նամակում: Նա հաստատել է փաստաթղթի իսկությունը:
Քաղաքական գործիչը հույս է հայտնել նաև Մինսկի համաձայնագրերի իրականացման վերաբերյալ որոշումների նախագծերի կառուցողական, բաց և ազնիվ քննարկման կապակցությամբ:
«Ես հաստատում եմ իմ առաջարկը նման բանակցություններ անմիջապես հակամարտության գոտում անցկացնելու հնարավորության մասին, Ուկրաինայի և Դոնեցկի ու Լուգանսկի շրջանների որոշ շրջանների ներկայացուցիչների մասնակցությամբ», - ասել է նա: