կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-25 13:01
Հասարակություն

ՌԴ ԿԳ նախարարը շրջանցեց Վյաչեսլավ Վոլոդինի` աղմուկ հանած հայտարարությունը

ՌԴ ԿԳ նախարարը շրջանցեց Վյաչեսլավ Վոլոդինի` աղմուկ հանած հայտարարությունը

Այսօր Հայաստան է այցելել Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան: Լրագրողները հետաքրքրվեցին նրանից, թե ինչ կարծիք ունի ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի այն հայտարարության վերաբերյալ, որ Հայաստանը պետական կարգավիճակ պետք է տա ռուսերենին: ԿԳ նախարարը, շրջանցելով բուն հարցի  պատասխանը, նշեց, որ իր այցը Հայաստան բոլորովին այլ նպատակ ունի:

«Խնդիրն այն է, որ ես` որպես կրթության նախարար, այստեղ եմ` կյանքի կոչելու կրթությանն ու գիտությանը վերաբերող հարցեր, իմ ոլորտը բոլորովին այլ է»,- ասաց Վասիլևան` հավելելով, որ Հայաստանում իր առաքելությունը կրթության ոլորտում համագործակցությունն ու հարաբերությունների խորացումն է:

Ըստ նրա` իրենց շատ է հետաքրքրում նաև շախմատը հանրակրթական դպրոցներում որպես առարկա մտցնելու` մեր փորձը: Այն, ըստ նախարարի, մեր կրթական համակարգի հիանալի ավանդույթներից մեկն է, որն իրենց շատ է հետաքրքրում: