|
Փոխարժեքներ
30 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մտահոգություն են հայտնում Իրանում մետաղական ուրանի արտադրության կապակցությամբ: Հայտարարությունը հրապարակվել է փետրվարի 12-ին Գերմանիայի ԱԳՆ կայքում:
Փաստաթղթում նշվում է, որ երեք երկրների կառավարությունները մեծ անհանգստությամբ են ընդունել ԱԷՄԳ-ի կողմից վերջերս հաստատված այն պնդումը, որ Իրանը մետաղական ուրան է արտադրում: Միջուկային համաձայնագիրը (JCPOA) ասում է, որ Իրանը 15 տարի չպետք է արտադրի կամ ձեռք բերի մետաղական ուրան, ինչպես նաև հետազոտություններ անցկացնի այս ոլորտում:
«Ինչպես հունվարի 16-ի մեր հայտարարությունում, մենք հաստատում ենք, որ Իրանը չունի համոզիչ քաղաքացիական արդարացում այս գործունեության համար, որը վճռական քայլ է միջուկային զենքի ստեղծման գործում»,- շեշտում են Գերմանիայի, Բրիտանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունները:
Իրանին հորդորել են դադարեցնել մետաղական ուրանի արտադրությունը և նախազգուշացրել, որ դրանով Թեհրանը կխաթարի JCPOA-ի նպատակները լիարժեք իրականացնելու համար նոր դիվանագիտական ջանքերի հնարավորությունը:
Հիշեցնենք, որ Իրանի Սպահան քաղաքում փոքր քանակությամբ մետաղական ուրան է հարստացվում: Միջուկային վառելիքի այս տեսակը նախկինում երկրում չի արտադրվել: Այն կարող է օգտագործվել միջուկային ռումբի արտադրության մեջ: