| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 4 հազար 774 նոր դեպք: Երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 62 հազար 773: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ կենտրոնի տվյալներին հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Նշվում է՝ ապաքինվել է 4 հազար 891 մարդ:
«Ռուսաստանում ներկայում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվածության 62 հազար 773 դեպք է գրանցվել (+8.2 տոկոս): Վարակի դեպքեր գրանցվել են երկրի 85 շրջաններում: Վերջին մեկ օրում ապաքինվել է 471 մարդ՝ ընդհանուր թիվը դարձնելով 4 հազար 891: Մեկ օրվա ընթացքում մահերի թիվն ավելացել է 42-ով՝ դառնալով 555»,-ասված է օպերատիվ շտաբի հաղորդագրությունում:
Հավելվում է, որ վերջին մեկ օրում արձանագրված նոր դեպքերից 2 հազար 282-ի մոտ՝ 47,8 տոկոս, չեն եղել ախտանշաններ: Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, վարակի աճի տեմպը Ռուսաստանում դանդաղել է մինչև 8.2 տոկոս, Մոկսվայում՝ 6.1 տոկոս: