կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-14 10:00
Առանց Կատեգորիա

Ինչպե՞ս ստացվեց՝ Արտակ Դավթյանը շրջանցեց պատերազմի պատասխանատվությունը, Գասպարյանը՝ քավության նոխազ․ «Ժողովուրդ»

Ինչպե՞ս ստացվեց՝ Արտակ Դավթյանը շրջանցեց պատերազմի պատասխանատվությունը, Գասպարյանը՝ քավության նոխազ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2020 թվականի հուլիսյան դեպքերի եւ սեպտեմբերյան 44-օրյա պատերազմի արդյունքում, այսպես ասած, քավության նոխազ դարձավ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը:

Ինչպե՞ս. փորձենք իրադարձությունները միմյանց հետ շաղկապելով վերհիշել ու վերլուծել: Արտակ Դավթյանը Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատվեց 2020 թվականի հունիսի 8-ին եւ նույն օրն այդ պաշտոնին նշանակվեց Օնիկ Գասպարյանը: Պաշտոնապես մեկնաբանվել էր, որ Արտակ Դավթյանի առանձնատանը կորոնավարակի խիստ կարանտինի պայմաններում տեղի է ունեցել նրա որդու հարսանիքը՝ մի քանի տասնյակ մարդկանց մասնակցությամբ, եւ դա է հիմք հանդիսացել նրան այդ փուլում աշխատանքից ազատելու համար:

Բայց ուշագրավ էր այն, որ այդ հարսանիքի մասին նախապես տեղյակ է եղել նույն Նիկոլ Փաշինյանը. նա նախապես գիտեր, որ լինելու է Արտակ Դավթյանի որդու հարսանիքը, եւ հետագայում պարզվեց, որ նրան ազատելու պատճառներն իրականում այլ էին, քան հարսանիքի կազմակերպումը: Եվ Օնիկ Գասպարյանին այդ պաշտոնում նշանակելուց ընդամենը մեկ ամիս չորս օր անց սկսվեցին Տավուշյան դեպքերը, երբ պաշտոնապես պարզաբանվեց, որ հուլիսի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմից ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Ադրբեջանի սահմանապահ ուժերի զինծառայողները փորձել են մոտենալ հայկական զինված ուժերի դիրքերին: Այդ փոքրիկ միջադեպից պատվով դուրս եկանք, իսկ, ահա, սեպտեմբերյան դեպքերը, երբ սկսվեց 44-օրյա պատերազմն Արցախում, մենք պարտվեցինք:

Գասպարյանին իրավունքի ուժով հեռացրին աշխատանքից բավականին կասկածահարույց հանգամանքներում: Եվ, ահա, այդ ամենից հետո, երբ Գասպարյանն իր ազատումը վիճարկում էր դատարանում, կրկին Արտակ Դավթյանը «մաքուր» վերանշանակվեց նույն ԳՇ պետի պաշտոնում: Այսքանից հետո տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ, ինչպե՞ս ստացվեց՝ Արտակ Դավթյանը շրջանցեց պատերազմի պատասխանատվությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում