Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ն առաջին ընթերցմամաբ ընդունեց 2 օրինագծերը, որոնք արագ ընթացակարգով քննելու նպատակով ԱԺ-ն արտահերթ նիստ էր գումարել՝ հայտնում է Yerkir.am-ը։
Առաջին օրինագիծը վերաբերում էր լիցենզավորման գործընթացի անհնարինության կապակցությամբ դրա ժամկետի երկարաձգմանը ապրիլի 15-ից մինչև օգոստոսի 15-ը․ այս նախագիծն ընդունելուն կողմ քվերակեց 114 պատգամավոր, դեմ՝ 0։
Սրանով հավելյալ 4 ամիս ժամկետ է տրամադրվում դեղերի մեծածախ առևտով զբաղվողներին՝ լիցենզավորումն իրականացնելու համար։
Երկրորդ օրինագծով թույլատրվում է նաև տվյալ գործունեության համար չլիցենզավորված բուժհաստատություններին և մասնագետներին՝ ներգրավվել կորոնավիրուսով հիվցանդների բուժմանը․ այս նախագծին կողմ քվերակեց 115 պատգամավոր, դեմէ 0։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ պատգամավորները 3 ժամ ունեն՝ գրավոր առաջարկներ ներկայացնելու համար, ևս 3 ժամ՝ օրինագիծը գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար, այնուհետև կկազմակերպվի երկրորոդ ընթերցումը։
Բացի այս նիստից, ԱԺ-ն պետք է արտահերթ նիստ գումարի կառավարության հաստատած՝ արտակարգ դրությունը 30 օրով երկարացնելու վերաբերյալ որոշումը քննարկելու համար։
Կառավարության նիստում վարչապետը նաև տեղեկացրեց, որ այսօր ևս մեկ ԱԺ հատուկ նիստ կգումարվի, որը կքննարկի արձանագրված շատ կարևոր մի ռիսկ, որն առաջացել է պարետատան որոշմամբ թույլատրելի տնտեսական գործունեության շրջանակն ընդլայնելուց հետո:
Հիմնական զեկուցողը կլինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Պարոն Ավինյանը կներկայացնի մինչեւ այժմ ձետնարկած միջոցառումների արդյունավետության գնահատականը: Այսինքն մենք ինչ իրավիճակ կունենայինք, եթե այս միջոցառումները այս ծավալով չիրականացնեինք: Նաեւ ապագահյի հետ կապված կանխատեսումների մասին հարցերի պիտի պատասխանենք: Իհարկե, այդ կանխատեսումները կախված են յուրաքանչյուր քաղաքացու, գործատուների վարքագծից»,-ընդգծեց վարչապետը:
Մանրամասն՝ տեսանյութում․