|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ մի շարք օրենքներ ընդունեց: Դրանցից մեկով` «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրինագծով, Բաղրամյան 26-ը վերադարձվեց ՀՀ նախագահին:
Հիմնական զեկուցող` արդարադատության փոխնախարարի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը հիշեցրեց, որ այս տարվա ապրիլին փոփոխված նախագծով ստացվեց, որ ՀՀ վարչապետը ստացավ երկու նստավայր: Նա նշեց, որ առաջարկում են Հայաստանի նախագահի նստավայրը Երևանի Բաղրամյան 26 հասցեում գտնվող շենք տեղափոխել Մաշտոցի 47 հասցեից, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26-ից` Հանրապետության հրապարակ, կառավարական տուն 1:
«Կառավարությունը, վարչապետի գլխավորությամբ, համարում է, որ վարչապետը կառավարության գործունեության ղեկավարումը կարող է իրականացնել մեկ նստավայրի միջոցով»,-ասաց նա:
Ըստ Հովհաննիսյանի` կառավարությունը նաև համարում է, որ պատմական նշանակություն ունեցող Բաղրամյան 26 շենքը, որը 1992-ից ծառայել է որպես ՀՀ նախագահի նստավայր, պետք է վերադարձնել ՀՀ նախագահին, որը, ըստ Սահմանադրության, հանրապետության գլուխն է և Սահմանադրությունն ապահովող մարմինը:
Հարցի քննարկումից հետո նախագիծը դրվեց առաջին ընթերցմամբ քվեարկության և ընդունվեց ձայների` 55 կողմ, 0 դեմ և 2 ձեռնպահ համամասնությամբ: