Փոխարժեքներ
13 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.57 |
EUR | ⚊ | € 443.25 |
RUB | ⚊ | ₽ 4.7324 |
GBP | ⚊ | £ 510.46 |
GEL | ⚊ | ₾ 141.2 |
ԱԺ-ն արտահերթ նիստում միաձայն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված մի շարք նախագծեր:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ խորհրդարանն ընդունեց 102 կողմ ձայնով:
«Քաղաքացիական դատավարության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ևս ընդունվեց 102 կողմ ձայնով:
102 կողմ ձայնով ընդունվեց նաև «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը:
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ԱԺ-ում ընդունվեց պատգամավորների 99 կողմ ձայներով:
Հավելենք, որ այսօր կեսօրին խորհրդարանը ևս մեկ արտահերթ նիստ է հրավիրել: Քննարկման առարկան մեկն է՝ ԲԴԽ անդամի ընտրություն: