Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանն ընդունեց «Ներման մասին» օրենքը ձայների` 67 կողմ, 18 դեմ և 5 ձեռնպահ հարաբերակցությամբ: Հիշեցնենք, որ համաձայն «Ներման մասին» օրենքի՝ վարչապետը հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր՝ ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն:
Նախագահը եռօրյա ժամկետում կարող է ստորագրել համապատասխան հրամանագիր կամ առարկություններով վերադարձնել վարչապետին: Այս պարագայում վարչապետը կա՛մ ընդունում է առարկությունները, խմբագրում նախագիծը, կա՛մ չի ընդունում՝ կրկին ներկայացնելով նախագահին: Այս դեպքում նախագահը կա'մ պետք է ստորագրի, կա'մ դիմի ՍԴ:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վարման կարգով ելույթ ունեցավ և նշեց, որ այս որոշումով ՀՀԿ-ն ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանին վարչապետի թեկնածու առաջադրելու ներքին որոշում ունի:
Խմբակցության մեկ այլ պատգամավոր` Արտակ Զեյնալյանը, նշեց, որ ներման իրավունքը շնորհված է նախագահին, մինչդեռ առաջարկվող օրենքով նախագահը զրկվում է այդ իրավունքից և ձևական բնույթ կրում, ուստի իրենք դեմ կքվեարկեն նախագծին:
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ ասաց, որ նախագիծը Սահմանադրության հետ կապված խնդիրներ ունի, և խմբակցության պատգամավորներն ազատ են քվեարկելու: