Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոչ բոլոր քաղաքացիներն են ինքնամեկուսացվում կամ մեկուսացվում լիազոր մարմնի պահանջով համաճարակի կանխման և դրա հետևանքները վերացնելու անհրաժեշտությունից ելնելով՝ ըստ Yerkir.am-ի այս հիմնավորումը նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը՝ ԱԺ-ում ներկայացնելով Վարչական իրավախախտումների մասին և Քրեական օրենսգրքում փոփոխությունների փաթեթի նախագիծը։ Այս քննարկվեց արտահերթ ռեժիմով։
Ըստ այդմ՝ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում առաջարկվում է հավելել հետևյալ բովանդակությունը․ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որի դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ պատժվի սահմանված նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից մինչև 500-ապատիկի չափով։
Մեկ այլ դրույթ ավելացնել, որի համաձայն՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 300-ապատիկի չափով։
Քրեական օրենսգրքում լրացումը ունի հետևյալ տեսքը․ արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով։
Այս փոփոխությունների առաջարկները բազմաթիվ հարցեր առաջացրին պատգամավորների շրջանում․ նախ՝ ինչպես է սահմանվում մեկուսացումը կամ ինքնամեկուսացումը, արդյոք հրապարակային հորդորը՝ մնալ տանը, ինքնամեկուսացման պահանջ է և խախտելու դեպքում անձը կպատժվի։ Արդարադատության նախարարի տեղակալն ասաց՝ հստակ ցուցում պետք է լինի կոնկրետ անձանց լիազոր մարմնի կողմից։
Տեղեկությունների հրապարակման սահմանափակումները ևս «լղոզված ձևակերպում» համարեցին պատգամավորները, քանի որ սահմանվում է, որ պետք է հրապարակումը խուճապ չառաջացնի․ խուճապ առաջացնող տեղեկատվության հստակ նկարագրություն որևէ տեղ չկա։
Մինչև 5 տարի ազատազրկումը նույնպես որոշ պատգամավորներ անհիմն համարեցին, քանի որ փոփոխությունները նպատակ ունեն կանխելու վարակի տարածում առաջացնող վարքագիծը, ոչ թե ինքնանպատակ պատժելու․ առաջարկվեց սահմանափակվել 1 տարի ազատազրկմամբ։
Այսուհանդերձ, 102 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փոփոխությունների փաթեթի նախագիծը։
Երկրորդ ընթերցումը նախատեսված է երկուշաբթի՝ ժամը 11։00-ին։
Մանրամասն՝ տեսանյութում․