Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կորոնավիրուսով հիվանդների բուժումը բուժհաստատությունների և մասնագետների ավելի լայն ներգարվմամբ կազմակերպելու համար կառավարությունն առաջարկել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել և արագացված կարգով՝ առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում երկրորդ ընթերցման կազմակերպմամբ, քննարկել 2 օրինագիծ՝ հայտնում է Yerkir.am-ը։
Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց այս օրինագծերի փաթեթի՝ հատուկ ընթացակարգով քննարկելու անհրաժեշտությունը։
Առաջինը դեղերի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծն է։ Բանն այն է, որ արտակարգ դրության հայտարարմամբ՝ սահմանափակվել է անձանց տեղաշարժը և պետական կառավարման համակարգի մարմինների հետ շփումը, ինչը խոչընդոտ է դարձել Լիցենզավորման գործակալություն դիմելու և լիցենզիա ստանալու համար։
Երկրորդ նախագիծը Բնակչության բժշկական օգնության և սպասակման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին է։ Այս փոփոխությունն անհրաժեշտ է, քանի որ երկրում կորոնավիրուսային հիվանդության ծավալների մեծացման հետևանքով անհրաժեշտություն է առաջացել նրանց բուժման գործընթաց ներառել նաև լիցենզիայով չնախատեսված բուժհաստատությունների կարողությունները, ինչպես նաև ավարտական կուրսերի ուսանողների։ Եվ քանի որ նրանց արագ լիցենզավորումը կազմակերպելը ավելի բարդ է՝ վերը նշված տեղաշարժի սահմանափակմամբ պայմանավորված, կառավարությունն ԱԺ-ին առաջարկում է փոխել օրենքը, որպեսզի հնարավոր լինի լրացուցիչ նաև չլիցենզավորված ԲԿ-ների մահճակալային ֆոնդ և մասնագետներ ներգրավել։
«Չեմ կարծում՝ ուշացած է, որովհետև լրացուցիչ մասնագետներ ներգրավելու աշխատանքները արդեն արվում են և ունենք 1400 մահճակալ կորոնավիրուսով հիվանդների համար։ Այստեղ հարցն այն է, որ այլ բժշկական հաստատություններ ներգարվելու համար, եթե տվյալ բուժհաստատությունը չունի, ասենք, ինֆեկցիոն հիվանդներ բուժելու լիցենզավորւմ, այն ևս հնարավորություն ունենա ներագրավվելու»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։
Այս օրինագծերը հատուկ ընթացարկով քննարկելու առաջարկն ընդունվեց 108 կողմ ձայներով։
Մանրամասն՝ տեսանյութում․