Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր ընտրական բարեփոխումների մասին հարցը: Թեև թե' պետաիրավական հարցերի հանձնաժողովում, թե' այսօրվա նիստում նախագիծը բուռն քննարկվեց, և քաղաքական ուժերը, մասնավորապես` ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն, ըստ էության, դեմ էին ներկայացված նախագծին, այնուամենայանիվ, նախագիծն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվեց. նախագծին կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չկար:
Մինչ քվեարկությունը` վարման կարգով խոսեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով, դիմելով արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին, հորդորեց ոչ թե առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ մասնագիտական վերլուծություններ ներկայացնել, այլ նախագիծը մինչ ԱԺ բերելը պատշաճ մասնագիտական վերլուծության ենթարկել: Նա նշեց` քանի որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում հնչեցված առաջարկությունների մասին բանավոր ձևով ասվեց, որ ընդունելի են, առաջին ընթերցման ժամանակ ՀՀԿ-ն կողմ կքվեարկի, իսկ երբ պատրաստ լինի վերջնական նախագիծը, լրացուցիչ կհայտնեն իրենց տեսակետը:
Նշենք, որ նախագծով Վարչական դատավարության օրենսգրքում որոշ ընտրական իրավախախտումներ առաջարկում են դարձնել քրեորեն պատժելի՝ հաշվի առնելով դրանց ծանր հետևանքները: Բացի դրանից` առաջարկվում է որոշ պատիժներ խստացել և դիտել ոչ թե միջին ծանրության, այլ ծանր հանցագործություններ, և հակառակը՝ մի շարք արարքներ դիտել որպես վարչական զանցանքներ, իսկ որոշ արարքներ էլ ապաքրեականացնել՝ հաշվի առելով, որ վտանգավորություն չեն ներկայացնում: