Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱԺ-ում առաջին ընթերցմամ քվեարկության դրվեցին «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը և ընդուվեցին ձայների` 59 կողմ, 7 դեմ և 27 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Վարման կարգով ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը և նշեց, որ իրենց խմբակցությունն այստեղ լուրջ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում, այդ պատճառով էլ դեմ է քվեարկելու:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, վարման կարգով ելույթ ունենալով, նշեց, որ իրենց մտահոգությունը հայտնել են այս նախագծի վերաբերյալ: «Ռիսկային նախագիծ է`մեկ օպերատորին հանձնելու դեպքում տրանսպորտի սակագնի թանկացում կլինի: Այս փուլում մենք ձեռնպահ ենք քվեարկում, մեր առաջարկները կներկայացնենք, եթե չընդունվեն, մյուս փուլում դեմ կքվեարկենք»,- ասաց նա։