կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-07 20:34
Հասարակություն

Սիսիանում միլպետի ԺՊ-ն բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ. նրանք հոսպիտալում են. ԼՀԿ պատգամավոր

Սիսիանում միլպետի ԺՊ-ն բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ. նրանք հոսպիտալում են. ԼՀԿ պատգամավոր

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել.

«Հատուկ նոր ոստիկանապետի համար։

Սիսիանում միլպետի ժամանակավոր պաշտոնակատարը բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ։ 3 քաղաքացու է ծեծել, նրանցից մեկը Սիսիանի ավագանու անդամ, մյուսը 1952 թ. ծնված քաղաքացի է։ Ծեծվածները հոսպիտալում են։

Այս օրերին տարբեր զանգեր եմ ստացել, որ նա օգտվել է հայտարարված արտակարգ դրությունից։

Սիսիանում մարդիկ ժամեր շարունակ դուրս են եկել փողոց։

Զբաղվեք այս խնդրով։

Սիրելի քաղաքացիներ, ոչ ոք իրավունք չունի ձեռք բարձրացնի ձեզ վրա։

Ափսոս՝ Սիսիանում չեմ...

Հիմա նաեւ պաշտոնական գրություն կուղարկեմ»։