Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում», «Նիկո՛լ, հեռացի՛ր», եւ այլ վանկարկումներով՝ «Դիմադրություն» շարժման մասնակիցները այսօր վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ եւ ավտոերթեր են իրականացնում Հայաստանի տարբեր մարզերում:
Վարդենիսից Yerkir.am-ի լրագրողը հայտնում է, որ քաղաքացիները փակել են Գեղարքունիքի մարզի Սոթք-Վարդենիս ավտոճանապարհը: ՀՀ ոստիկանության Գերաղքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը հորդորեց ակցիայի մասնակիցներին՝ բացել ճանապարհը։ Ի պատասխան՝ Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն ասաց՝ որեւէ խուլիգանություն քաղաքացիները չեն անում, իրենց գործողություններն ու պահանջները արդարացի են: «Մենք սատարում ենք «Դիմադրություն» շարժմանը եւ միանում ենք շարժման ակցիաներին»,- հավելեց նա:
Ֆիլիպպ Ստեփանյանը, տեսնելով, որ քաղաքացիներն անդրդվելի են, հրաժարվում են իրականացնել ոստիկանության պահանջը, հրաման տվեց բերման ենթարկել Հակոբ Ավետյանին եւ Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ, ներկայումս Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանին:
Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարեց, որ այսօր հանրահավաք նախատեսված չէ, վաղ առավոտից կազմակերպելու են անհնազանդության ակցիաներ Երեւանում եւ մարզերում: Իշխան Սաղաթելյանը մայիսի 28-ին հրավիրեց համապետական հանրահավաքի, որին կհաջորդի երթ, իսկ մինչ այդ՝ 16։00-ից, Սարդարապատից տեղի կունենա ավտոերթ դեպի Ֆրանսիայի հրապարակ։
Մանրամասն՝ տեսանյութում
Լ.Ս.