|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր «Աբովյան» հեռուստաընկերության տնօրենը դիմել է ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի դեմ առևտրականների բողոքի ակցիայի ժամանակ բռնություն է գործադրվել «Աբովյան» հեռուստաընկերության լրագրողների նկատմամբ: Ոստիկանությունից yerkir.am-ին հայտնեցին, որ դիմումն ընդունվել է, և փաստի առթիվ հետաքննություն է ընթանում:
Նշենք, որ news.am-ը գրել էր, որ այսօր ակցիայի ժամանակ Ծառուկյանի թիկնազորն է բռնություն կիրառել առեւտրականների եւ ակցիան լուսաբանող լրագրողների նկատմամբ: