|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Աֆրիկյանների շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ կարգը հսկող ոստիկաններից մեկը կոպտորեն հրել ու գետնին է գցել Yerkir.am-ի լրագրող Կարինե Հարությունյանին` պատճառելով նրան թեթև մարմնական վնասվածք: Մեր լրագրողը ցուցարարների շարքերում չի եղել, ընդամենը կատարելիս է եղել իր լրագրողական աշխատանքը: Մեկ այլ լրագրող մոտեցել է Կարինե Հարությունյանի հանդեպ բռնություն կիրառած ոստիկանին և հետաքրքրվել, թե ինչո՞ւ է այդպես վարվում իր աշխատանքը կատարող լրագրողի նկատմամբ: Ոստիկանը պատասխանել է. «Դե եթե բրթել եմ` ներող»: