կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-12-03 18:01
Հասարակություն

Ոստիկանները խոստովանություն կորզելու համար բռնություն են կիրառել քաղաքացու նկատմամբ

Ոստիկանները խոստովանություն կորզելու համար բռնություն են կիրառել քաղաքացու նկատմամբ

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

 

Ըստ կալանավորի հաղորդման` 2014 թվականի սեպտեմբերի 16-ին` ժամը 08-ի սահմաններում, բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին, որտեղ ոստիկանները գողություն կատարելու վերաբերյալ խոստովանություն կորզելու դիտավորությամբ բռնություն են գործադրել իր նկատմամբ, նաև սպառնացել են, որ այդպիսի խոստովանություն չկատարելու դեպքում նրանք քրեական պատասխանատվության կենթարկեն նաև որդուն:

 

Ինքը հարկադրաբար համաձայնել է ոստիկանների նշված պահանջին և վերջիններիս ուղղորդմամբ խոստովանել է, թե, իբր, գողություն է կատարել: Կատարվում է նախաքննություն: