Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Քաղաքացի Լիլյա Ա.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ իրենց տուն են եկել ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցները և պատճառաբանել, որ հոգեկան հիվանդությամբ տառապող որդու ընկերը` Լևոն Ա.-ն, գրությամբ հայտնել է, որ ինքը ընկերոջ` Գարեգին Պ.-ի հետ բազմաթիվ գողություններ է կատարել, ուստի որդուն տեղափոխել են ոստիկանության հիշյալ բաժին:
Լիլյա Ա.-ն նաև նշել է, որ որդուն մի քանի օր շարունակ հրավիրել են ոստիկանության բաժին, որտեղ ոստիկանության աշխատակիցները նրա նկատմամբ գործադրել են բռնություն, ինչի արդյունքում որդին ստացել է մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: