|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Քաղաքացի Վալերի Հ.-ն ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հունիսի 5-ին իր հարևանի հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանելու պատճառով բերման է ենթարկվել ոստիկանության հիշյալ բաժին, որտեղ բաժնի պաշտոնատար անձինք բռնություն են կիրառել իր նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: