|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
2014թ. դեկտեմբերի 7-ին «Շիրակ» օդանավակայանում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցը հաղորդել է, որ նշված օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, հիշյալ օդանավակայանի սպասասրահում քաղաքացի Արթուր Ա.-ն կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, չենթարկվելով իր օրինական պահանջներին` տվել անհասցե հայհոյանքներ, որի ընթացքում բռունցքով հարվածներ է հասցրել կրծքավանդակին ու, օգտվելով քաղաքացիների բազմությունից, դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով Արթուր Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում Արթուր Ա.-ն, իր հերթին, հայտնել է, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցը ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ բռնություն է գործադրել իր նկատմամբ:
ՀՀ գլխավոր դատախազի կողմից գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Կատարվում է նախաքննություն: