կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-21 17:43
Քաղաքական

ԼՀԿ-ի նախաձեռնությամբ կկայանա ԱԺ արտահերթ նիստ․ ԼՀԿ մամուլի քարտուղար

ԼՀԿ-ի նախաձեռնությամբ կկայանա ԱԺ արտահերթ նիստ․ ԼՀԿ մամուլի քարտուղար

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը կկայանա մայիսի 22-ին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է կուսակցության մամուլի քարտուղար Արեն Պետունցը:

«Ինչպես արդեն հայտնել էինք, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու նախորդ օրվա իրադարձությունները։ Նախաձեռնությանը միացել են նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 18 պատգամավոր»,- նշել է Պետունցը:

Նիստը տեղի կունենա մայիսի 22-ին` ժամը 11։00-ին:

Մայիսի 20-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խմբակցության նիստում որոշում էր կայացրել հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ, ինչի համար նախաձեռնել էր ստորագրահավաք։ ԼՀ խմբակցությունն առաջարկում է արտահերթ նիստում քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին կոչ էր արել մայիսի 20-ին` առավոտյան ժամը 08:30-ից, արգելափակել հանրապետության դատարանների մուտքերն ու ելքերը: Այնուհետև կայացած խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց մայիսի 20-ի վաղ առավոտից Հայաստանի բոլոր դատարանների մուտքերն արգելափակելու իր կոչի խորհուրդն ու նպատակը: Ավելի ուշ «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում վարչապետը հորդորեց ժամը 13:30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը: