Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարությունում գյուղատնտեսության մասնագետներ չունենք, այն մարդիկ, որ վարչապետի կողքը պտտվում են, ինձ մոտ ցրիչ են աշխատել, էլ չեմ ասում՝ քարտուղարուհի՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Ագրարագյուղացիական միավորում» հկ ղեկավար Հրաչ Բերբերյանը։
Նա մտադիր է դիմել ԱԱԾ և դատական գործընթաց սկսել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի պատգամավորի հանդեպ, որն այս ոլորտում օրինագիծ է առաջարկել, ԱԺ-ն ընդունել է այն և, Բերբերյանի համոզմամբ, իր անձնական շահերի համար Հայաստանի ցանքատարածությունների ճանապարհը փակել է։
Բերբերյանը խնդրի էությունն այսպես ներկայացրեց․ «Մինչև Սերգո Կարապետյանի գալը ցորենի սերմացուն, կարտոֆիլը և պետական նշանակության այլ սեմացուներ և տնկանյութեր ԱԱՀ-ից ազատված էին, քանի որ գյուղացին դա բերում էր ոչ թե վաճառքի, այլ ցանքի համար։ 2019 թ-ին այս «վազող կուսակցականները» շատ գաղտնի ձևով 19․06․25-ին մի օրինագիծ ընդունեցին ԱԺ-ում, որը բերել էր մի հաստագլխի մեկը՝ իր անձնական բիզնեսը խթանելու համար, որովվ հանվում է «ֆերմերային ասոցիացիաներ» հասկացությունն ու փոխարինվում «առևտրային կազմակերպություններ» արտահայտությամբ։ Այսօր մեր ֆերմերը գնում է մաքստուն՝ ասում են իրավունք չունես մաքսազերծել, գնա առևտրային կազմակերպություն դարձիր․ դառնում է՝ 27 տոկոս հարկ դնում են վզին»։
Այս կարգավորումն ուժի մեջ է մտել ոհւնվարի 1-ից։
Հրաչ Բերբերյանը մտահոգություն հայտնեց, որ անցյալ տարի 30 տոկոսով պակասած՝ հայկական կարտոֆիլի ցանքատարածություններն այս տարի ավելի ծանր վիճակում կհայտնվեն։
Կառավարության ծրագրի՝ գյուղատնտեսության խթանման փաթեթը Բերբերյանը համարում է լույս՝ թունելի վերջում, բայց մտավախություն ունի, որ դա բարի ցանկությունների հուշագիր կմնա։
Նրա համոզմամբ՝ կառավարությունը չպետք է վստահի բանկերին և պետք չէ ծրագիրը կապվել բանկերի հետ, որոնք գյուղացու հիմնական սնանկացման աղբյուրն են եղել․ «Հատկապես երբ գրրավի հարցը դրվի, գյուղացին գրավ չունի, էլ չեմ ասում՝ այդ խայտառակ բանկային ցուցակներ, որոնցով նշում են՝ որ գյուղացուն վարկ կարելի է տալ, որին՝ չտալ»։
Նրա համար պարզ չէ նաև որ կուլտուրաներն են խթանվելու՝ հացազգինե՞րը, թե՞ ոչ, ո՞ր կուլտորաներ են արտահանելու։
Կոոպեացիայի գաղափարը ևս Բերբերյանը համարում է խայտառակ․ առաջարկում է՝ գրել ֆեմերային միավորումներ, որոնց տակ կմտնեն թե՛ կոոպերացիաները, թե՛ ասոցիացիաները և այլն․ «Կառավարությունը պետք է զգույշ լինի՝ եթե գրեց «կոոպերացիա» բառը, ուրեմն ինքն իր տունը քանդեց։
Մանրամասն՝ տեսանյութում․