Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատախազության ուշադրության կենտրոնում հայտնվեցի իշխանության հրահանգով՝ դատարանում Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Կանադահայ գործարար, ՀՅԴ անդամ, բարերար Հրաչ Ջաբրայանը, որին մեղադրանք է առաջադրվել ֆեյսբուքով դավաճանին ահաբեկելու կոչ անելու համար։
«Շատ պարզ է, որ մեր երկրի մեջ եթե ընդդիմադիր կեցվածք ունես արդեն իշխանության ուշադրության ներքո ես»,-ասաց նա։
Հրաչ Ջաբրայանը համոզված է, որ իր գրառումը շատ պարզ գրառում էր՝ այնպիսին, ինչպիսիք տասնյակ հազարավոր ազգային հայորդիներ անում են և կշարունակեն անել։
«Գրառումս դավաճաններին ահաբեկելու մասին էր, երևի անհատական են ընդունել, ահաբեկվել այդ գրառումից։ Ինձ համար մի քիչ ծիծաղելի է, արդեն քանիերորդ անգամ դատարան ենք գալիս մի գրառման համար այն դեպքում, որ տարիներով ես հակաիշխանական գրառումներ եմ արել և ելույթներ ունեցել նախկին իշխանության հասցեին, և երբեք նախկին «բռնապետությունը» ինձ չի դատել կամ չի փորձել դատել։ Ծիծաղելի է ինձ համար»,-ասաց գործարարը։
Նա Կանադայի քաղաքացի է, Հայաստանի քաղաքացի չէ, բայց անգամ մի քանի օրով Կանադա գնալ գործարարին թույլ չեն տալիս, նա էլ ասում է՝ ես հայ եմ և ինձ չի նեղացնում Հայաստանում լինելը ոչ մի ձևով։
«Մեր իշխանությունները փոքրոգի են, նեղմիտ են, երևի հայելու մեջ որ նայում են փոքրիկ հիտլերիկներ են տեսնում և չեն կարողանում հանդուժել, որ ինձ նման մարդիկ կան աշխարհում, որ չեն վախենում իրենցից»,-իր հանդեպ հետապնդումներն այսպես մեկնաբանեց Հրաչ Ջաբրայանը։
Նշենք, որ կանադահայ գործարար, ՀՅԴ անդամ, բարերար Հրաչ Ջաբրայանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե բռնություն գործադրելու կոչեր պարունակող ֆեյսբուքյան գրառման համար, որը նշում էր․ «գրել եմ նոյեմբերի 10-ին… մնում եմ նույն կարծիքին… ահաբեկել դավաճաններին… Դաշնակցություն, արդեն շատ ուշացաք…խփեք դավաճանին»։ Նա որևէ անուն չի նշել, բայց հասցեատեր, փաստորեն, գտնվել է:
Մանրամասն՝ տեսանյութում․