Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրային տրանսպորտի մի քանի հարյուր վարորդներ առավոտից աշխատանքի դուրս չեն եկել, պահանջում են հանդիպում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, որպեսզի ներկայացնեն իրենց խնդիրները՝ Yerkir.am-ի հետ զրույցում ասացին գործադուլ անող վարորդները։
Բողոքի ակցիան համընկել է 100 հատ նոր՝ 12 մետրանոց ավտոբուսների երթուղի մտնելուն։
«Մարդիկ գնում՝ նստում են թազա ավտոբուսը, ինձ մոտ չեն նստում, իսկ ինձ վրա պլան է դրված»,-պահանջներից մեկը բարձրաձայնեց մի վարորդ։
Հայկ Մարությանի մամուլի խոսնակը գրել էր, որ նոր ավտոբուսների վարորդները 15 օրվա համար 260 հազար դրամ աշխատավարձ են ստանալու։
Փաստորեն, վարորդները ոչ թե այս գումարն են քիչ համարում, այլ այդքան գումար ստանալու են միայն նրանք, ովքեր նոր ավտոբուս են վարելու, իսկ մյուսները հին տարբերակով «պլան» են մուծելու, և մտավախություն ունեն, որ նոր՝ մեծ ավոտբուսների գոյության պարագայում իրենց մոտ այնքան մարդ չի նստի, որ «պլանային» գումարը հանեն։ Վարորդները բողոքում են անհավասար մրցակցային պայմաններից։ Սա հասկանալի է, քանի որ գործադուլ են անում միայն Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող երթուղիների վարորդները, ոչ թե մասնավորները։
Նրանք նաև պահանջում են աշխատանքի նորմալ պայմաններ։
«Զուգարան չկա վերջնակետերում, երկար հերթ ենք կանգնում գազը լցնելու համար՝ գիշերը ժամը 12-ին ենք գազը լցնում, գալիս, առավոտյան էլի պիտի աշխատանքի գնանք, հազար հարց կա»,-ասաց մեկ այլ վարորդ։
Նրանք ասացին՝ շատ ցավում են, որ իրենց գործադուլի պատճառով մարդիկ մնալու են կանգառներում, բայց իրենց բողոքի հասցեատերը Հայկ Մարությանն է, մինչև նրան չտեսնեն, գործի չեն անցնի։
Մանրամասն՝ տեսանյութում․