|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Մեր ղեկավարությունը մտածում է, որ, եթե փողոցային առևտուր կա, դա սննդի անվտանգության ծառայությունն է մեղավոր: Հարգարժան պարոն վարչապետ, ձեր քաղաքապետն իր տեղում չէ, չի աշխատում: Դա քաղաքապետարանի ֆունկցիան է՝ ոստիկանների հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նա ընդգծեց. «Ոստիկանները, որոնք փողոցում պետք է վերահսկեն, գումար են շորթում: Ճանապարհներին գյուղմթերք տեղափոխելիս գումար են շորթում: Դա նոր չէ, դա գալիս է վաղուց: Այսինքն՝ այսօր Ոստիկանությանն այնքան իրավունք են տվել, որ ինչ ուզում՝ անում է ոստիկանը, և հետո ուզում են խոսել քաղաքակիրթ առևտրի մասի՞ն»:
Փողոցային առևտուրը, ըստ նրա՝ պետք է դարձնել քաղաքակիրթ. «Մենք ունենք նախագիծ, որ կոչվում է «Երևանի 4 դարպասները», որը կցիվիլացնի այդ առևտուրը: Պետք է լինեն համապատասխան վայրեր, որտեղ կկազմակերպվի այդ առևտուրը: Եթե քաղաքապետը մտահոգված է, մենք կարող ենք օգնել: Քաղաքապետարանի և Ոստիկանության մեղքն է, որ այսօր փողոցային առևտուրը ոտքի տակ գնում է: Նույնիսկ ճանապարհներին միս է վաճառվում»: