Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ընկերությունը շարունակում է միջքաղաքային էլեկտրագնացքների շահագործումը, բացի արագընթաց գնացքներից Երեւանի եւ Գյումրիի միջեւ: Գրառման մեջ ասվում է.
«Հարգելի համաքաղաքացիներ, քանի որ հարցումները շատացել են, գրեմ այստեղ:
«Հարավկովկասյան երկաթուղին» շարունակում է միջքաղաքային էլեկտրագնացքների շահագործումը, բացի արագընթաց գնացքներից Երեւանի եւ Գյումրիի միջեւ:
Սովորական գրաֆիկով գործում են Երեւան-Գյումրի-Երեւան, Գյումրի-Երեւան-Գյումրի, Երեւան-Երասխ-Երեւան, Երեւան-Արաքս-Երեւան էլեկտրագնացքները:
Բավականին աշխույժ է այս օրերին վաղ գարնան գյուղմթերքի առաքումը Արարատյան դաշտավայրից դեպի Երեւան Երասխի եւ Արաքսի ուղություններով:
Ավելացնեմ, որ այսօրվա ավտոմոբիլային տեղաշարժի սահմանափակումների ներքո երկաթուղային տրանսպորտը մնում է դյուրին եւ հարմար, կարեւորը, ավելի անվտանգ, գուցե եւ միակ հնարավոր տարբերակը տեղաշարժվելու բնակավայրերի միջեւ:
Առողջ եղեք եւ օգտվեք մեր հին ու հավատարիմ աշխատանքային ձիուկներով, ոնց որ երկաթուղայիններն են ասում, Էռկեքով (ЭР2, Электропоезд Рижский, 2-й тип)»: