|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արդեն հայտնի է, որ Երեւան քաղաքում միկրոավտոբուսների եւ ավտոբուսների ուղեվարձը հուլիսի 20-ից կթանկանա 50 դրամով եւ նախկին 100 դրամի փոխարեն կդառնա 150 դրամ:
Այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողները տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվեցին, թե որքա՞ն է թանկանալու միջքաղաքային տրանսպորտը:
«Մեզ մոտ, ինչպես արդեն հայտարարել ենք, հանձնաժողովն աշխատում է ու շարունակելու է աշխատել: Վերջնական արդյունքները ձեզ կներկայացնենք»,- նշեց նախարարը:
Իսկ ե՞րբ պարզ կլինի, նա հստակ ժամկետ չնշեց: