կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-13 11:53
Հասարակություն

Հունվարի 20-ից փոխվում են «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական էլեկտրագնացքների չվացուցակները

Հունվարի 20-ից փոխվում են «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական էլեկտրագնացքների չվացուցակները

Ուղևորների հոսքի ավելացման և ուղևորափոխադրումների որակի կատարելագործման նպատակով՝ 2020 թվականի հունվարի 20-ից էապես փոփոխվում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ներհանրապետական ուղևորատար  էլեկտրագնացքների չվացուցակները. Yerkir.am-ին հայտնում են ՀԿԵ-ից:

Փոխվում է №100/101 Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց էլեկտրագնացքի երթեւեկության կարգը. այն Երեւանից մեկնելու է ամեն ուրբաթ, շաբաթ եւ կիրակի ժամը 10:15-ին՝ 9:15-ի փոխարեն: Գյումրիից վերադարձի ժամը մնում է անփոփոխ՝ 17:55:

Հաճելի նորություններ են սպասում ամենօրյա №681/682 Գյումրի-Երեւան-Գյումրի գնացքի ուղեւորներին՝ ուղերթը սպասարկելու է ԷՊ2Դ էլեկտրագնացքը, որը Գյումրիից մեկնելու է 8:30 (7:45-ի փոխարեն), իսկ Երեւանից՝ 18:30 (18:25-ի փոխարեն):

Ամենօրյա №684/685 Երեւան-Գյումրի-Երեւան էլեկտրագնացը հունվարի 20-ից Երեւանից մեկնելու է 9:00 (7:55-ի փոխարեն), իսկ Գյումրիից՝ 18:55 (18:15-ի փոխարեն):

Ամենօրյա Երևան-Երասխ-Երևան №7640(7641)/6512(6511) էլեկտրագնացքը Երեւանից մեկնելու է 4:40 (19:00-ի փոխարեն), Երասխից՝ 6:30:

Հուվարի 20-ից կգործեն երեք նոր էլեկտրագնացքներ՝ երկուսը՝ Արմավիրի, մեկը՝ Արարատի ուղղություններով: Ամենօրյա №7010/7011 Երեւան-Արմավիր-Երեւան էլեկտրագնացքը Երեւանից կմեկնի 6:20, Արմավիրից՝ 7:25: Իսկ №7012/7013 Երեւան-Արմավիր-Երեւան երթուղին սպասարկելու է նոր ԷՊ2Դ էլեկտրագնացքը, որը Երեւանից մեկնելու է ամեն օր՝ 15:00, Արմավիրից՝ 16:30:

№6514(6513)/6516(6515) Երեւան-Արարատ-Երեւան էլեկտրագնացքը Երեւանից մեկնելու է ամեն օր՝ 19:00, Արարատից՝ 20:40:

Հունվարի 20-ից չեն գործելու №686/687 Երեւան-Գյումրի-Երեւան եւ №7011/7016 Արաքս-Երեւան-Արաքս էլեկտրագնացքները:

Փոխված չվացուցակները շուտով հասանելի կլինեն ՀԿԵ պաշտոնական կայքի (ukzhd.am)  «Ուղևորատար գնացքների չվացուցակներ» բաժնում։