կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-25 17:51
Տարածաշրջան

Աջարիայում կսահմանափակվի քաղաքային ու միջքաղաքային տրանսպորտի երթևեկությունը

Աջարիայում կսահմանափակվի քաղաքային ու միջքաղաքային տրանսպորտի երթևեկությունը

Աջարիայում կսահմանափակվի քաղաքային ու միջքաղաքային տրանսպորտի երթևեկությունը: Այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան. գրում է interpressnews.ge-ն:

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Մարինա Էնդելան այս առնչությամբ ասել է՝ Վրաստանում կորոնավիրուսի ամենաշատ հաստատված դեպքերը հայտնաբերվել են Աջարիայում`165 դեպք:

Նա, մասնավորապես, նշել է.  «Այս պահի դրությամբ մենք ունենք մինչև 3 հազար ակտիվ դեպք, միայն 17-ն է ծայրահեղ ծանր, մնացածի վիճակը ծանր է, միջին ծանրության և բավարար: Աջարիան առաջատարն է մարզերում` 165 դեպք»:

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքերով՝ վաղվանից՝ սեպտեմբերի 25-ից, Աջարիայում կսահմանափակվի քաղաքային տրանսպորտի, իսկ սեպտեմբերի 26-ից՝ միջքաղաքային տրանսպորտի տեղաշարժը: «Համավարակը կայունացման ճանապարհին է՝ որոշակի անհարմարություններով: Տաքսիներն ավելի վերահսկելի են, քան հասարակական տրանսպորտը: Սահմանափակումները կախված են համաճարակաբանական իրավիճակից»,- բացատրել է նա: