Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իջևանից Երևան քայլերթի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը Արցախի դրոշ փակցրեց միջքաղաքային մայրուղու ցուցանակին, որը ցույց էր տալիս Դիլիջանի ուղղությունը՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Այսպես մեր հետագիծն ենք թողնում, որ հետո մեր սիրելի հայրենակիցները, ովքեր կուզենան մեր հետագծով քայլել կամ միանալ մեր քայլերթին, կարողանան մեր հետքը գտնել»,-ասաց Ասպրամ Կրպեյանը։
Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան, քանի որ զանգն արդեն հնչել է՝ եկել է գործելու ժամանակը։ Առաջիկայում նման երթեր կմեկնարկեն Հայաստանի այլ մարզերից ևս։ Սաղաթելյանը նաև տեղեկացրել էր, որ մի քանի օր անց տարբեր ուղղություններով Երևան ժամանած մեր հայրենակիցներին իրենք կդիմավորեն մայրաքաղաքի սրտում։ Իսկ մինչ այդ ընդդիմությունը Երևանում կիրականացնի ամենօրյա իրազեկման երթեր։
Մանրամասն՝ տեսանյութում․