| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ուղեւորների հոսքի ավելացման եւ մատուցվող ծառայությունների որակի կատարելագործման նպատակով ս.թ. սեպտեմբերի 20-ից փոխվում է Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց եւ մերձքաղաքային էլեկտրագնացքների երթեւեկության կարգը:
№100/101 եւ 102/103 արագընթաց էլեկտրագնացքներն աշխատելու են ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին՝ Երեւանից մեկնելով 9:15 եւ 10:30, իսկ Գյումրիից՝ 19:40 եւ 21:05 համապատասխանորեն:
Ամենօրյա մերձքաղաքային էլեկտրագնացքները կաշխատեն հետեւյալ կարգով՝
- Երեւանից էլեկտրագնացքները մեկնելու են 7:55, 14:25 ու 18:25՝ ժամանելով Գյումրի համապատասխանորեն 11:03, 17:30 ու 21:50;
- Գյումրիից էլեկտրագնացքները մեկնելու են 7:45, 11:55 ու 18:15՝ Երեւան ժամանելով 10:57, 15:05 ու 21:23 համապատասխանորեն: