Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Երկուշաբթի օրվանից Վրաստանում բացվում են հյուրանոցները, միջքաղաքային փոխադրումները, ինչպես նաև բոլոր տեսակի ռեստորանները: Դրանք փակվել էին մարտի 21-ից, երբ կառավարությունը հայտարարեց արտակարգ դրություն`կապված կորոնավիրուսի համաճարակի հետ. հայտնում է «Սպուտնիկի» վրացական ծառայությունը։
Հյուրանոցները, բոլոր տեսակի ռեստորանները և միջքաղաքային փոխադրումները բացելու որոշումը կայացրել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան՝ մայիսի 27-ին ՝ հաշվի առնելով համաճարակային իրավիճակի բարելավումը:
Հանրապետության կառավարության որոշմամբ երկրում կգործեն միայն այն հյուրանոցներն ու ռեստորանները, որոնք կհամապատասխանեն Առողջապահության նախարարության չափանիշներին և պահանջներին: Երկուշաբթի օրվանից կբացվեն նաև արտարժույթի փոխանակման կետերը: Դրանք չեն աշխատում մարտի 31-ից: Այս ամբողջ ընթացքում երկրի քաղաքացիները կարող էին փոխել արտարժույթը միայն առևտրային բանկերում:
Վրացական որոշ լրատվամիջոցներ կարծում են, որ միջքաղաքային փոխադրումները նոր կանոնների պատճառով, որոնք արգելում են մեծ թվով ուղևորափոխադրումներ իրականացնել, կթանկանան, բայց դեռ պաշտոնական հաստատում չկա այս տեղեկության վերաբերյալ: Ինչ վերաբերում է Վրաստանի քաղաքների միջև երկաթուղային հաղորդակցությանը, ապա դրա բացումը նախատեսվում է հունիսի 15-ից:
Վրաստանում արտակարգ դրություն էր մտցվել՝ մարտի 21-ից մայիսի 22-ը: Ապրիլի 27-ից իշխանությունները սկսեցին մեղմել նախկինում կիրառված սահմանափակումները: