|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 10.00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ՝ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, առաջնորդարանիստ Ս. Սարգիս եկեղեցուց (Ռ. Իսրայելյան 21) կմեկնարկի «Խաչի քարոզ» ծրագիրը՝ նվիրված Գյուտ Խաչի տոնին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից Yerkir.am-ին հայտնում են, որ Թեմի երիտասարդական կառույցների անդամներն առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում կմասնակցեն ընդհանրական աղոթքի, ապա խաչեր ու աղոթաթերթեր կնվիրեն «Կիլիկիա» ավտոկայանի միջքաղաքային տրանսպորտի վարորդներին:
Նույն օրը՝ ժամը 15:00-ին, երիտասարդները կհավաքվեն Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցում եւ ընդհանրական աղոթքից հետո խաչեր կնվիրեն նաեւ Գայի պողոտայով անցնող տրանսպորտի վարորդներին: