Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեւանի կենտրոնական հատվածներում մերձքաղաքային ուղևորատար տրանսպորտային միջոցների կայանումն արգելվում է: Դա բխում է մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափելու ծրագրից, որը համատեղ մշակել են Երևանի քաղաքապետարանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը և ճանապարհային ոստիկանությունը:
Երևան մուտք գործող մերձքաղաքային երթուղիները իրենց վերջին կանգառը հիմնականում պետք է կատարեն քաղաքի ավտոկայաններում կամ քաղաքապետարանի կողմից նախատեսված համապատասխան երթակարգավարական կետերում: Ըստ այդմ` քաղաքապետարանն առաջարկում է, որ Արագածոտնի մարզի կողմից Երևան եկող ուղևորատար տրանսպորտային միջոցները, որոնք շարժվում էին Կիևյան, Բաղրամյան, Պարոնյան, Պռոշյան փողոցներով, այսուհետ կայանեն ոչ թե Պարոնյան փողոցում, այլ Կենտրոնական ավտոկայանում` անցնելով Լենինգրադյան փողոցով, Ծիծեռնակաբերդի և Աթենքի խճուղով:
Արարատի մարզից եկած ուղևորատար տրանսպորտային միջոցների համար (այդ թվում` «Այրարատ» կինոթատրոնի մոտ կայանողների) որպես վերջին կանգառ առաջարկվում է Երկաթուղային կայարանի հարակից հրապարակում հատկացված շուրջ 5.000 քառ. մետր երթակարգավարական տարածքը:
«Այրարատ» կինոթատրոնի մոտ կայանող` Գյումրի, Արթիկ, Ստեփանավան, Վանաձոր, Սպիտակ քաղաքներից եկող տրանսպորտային միջոցների համար, որպես վերջին կանգառ առաջարկվում է Կենտրոնական ավտոկայանը:
Առաջարկվում է, որ Արմավիրի մարզի կողմից մայրաքաղաք եկող և նախկինում Սարյան փողոցում կայանող ուղևորատար տրանսպորտային միջոցները սպասարկման ծառայությունները նույնպես իրականացնեն Կենտրոնական ավտոկայանից:
Մայրաքաղաքի մերձակա հյուսիսային շրջաններից Երևան եկող ուղևորատար տրանսպորտային միջոցների համար վերջին կանգառ է առաջարկվել Հյուսիսային ավտոկայանը:
Երևանի քաղաքապետարանը վստահեցնում է, որ նշված փոփոխությունները որևէ կերպ չեն խոչընդոտի բնակչության պատշաճ սպասարկմանը. տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: