Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունիսի 5-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վերսկսում է Երեւան-Գյումրի-Երեւան միջքաղաքային էքսպրես էլեկտրագնացքների աշխատանքը: Չվերթները չեղարկվել են այս տարվա մարտի 27-ից` Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու եւ ուղեւորափոխադրումների կտրուկ կրճատման պատճառով:
Ընկերության ներկայիս որոշումը պայմանավորված է միջքաղաքային երկաթուղային ուղեւորափոխադրումների պահանջարկի որոշակի վերականգնումով եւ ուղղված է Երեւանի ու Գյումրի միջեւ զբոսաշրջային հոսքերի խթանմանը: Այնուամենայնիվ, հանրապետության երկու խոշոր քաղաքների միջեւ էքսպրեսի երկարատեւ աշխատանքի ապահովումը կախված կլինի այս ծառայության պահանջարկի վերականգնման տեմպերից:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում հակավիրուսային միջոցառումների իրականացման հետ կապված՝ այս տարվա մարտից Հարավկովկասյան երկաթուղու ուղեւորափոխադրումների ոլորտում արձանագրվել է ուղեւորափոխադրումների ծավալների զգալի կրճատում: Այսպիսով, մարտի 14-ից չեղարկվել են Երեւան-Թբիլիսի-Երեւան միջազգային գնացքի ուղերթները: Արդյունքում, այս տարվա առաջին հինգ ամիսների արդյունքներով այդ գնացքի ուղեւորների թիվը 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 56,5% -ով:
Երեւան-Գյումրի արագընթաց գնացքների չեղարկման պատճառով հաշվետու ժամանակահատվածում այդ երթութու ուղեւորների թիվը նվազել է 64%-ով: Երեւան-Գյումրի-Երեւան ուղղությամբ գործող սովորական էլեկտրագնացքների ուղեւորահոսքը կրճատվել է մինչեւ 15%: Երեւան-Արաքս էլեկտրագնացքների ուղեւորների թիվը նվազել է 18%-ով:
Դրական դինամիկա (+ 2,8%) գրանցվել է միայն Երեւան-Երասխ երթուղով, ինչը պայմանավորված է ՀՀ կառավարության կարանտինային միջոցառումների շրջանակներում միջքաղաքային ավտոբուսային երթուղիների չեղարկմամբ:
Ընդհանուր առմամբ, երկաթուղու բոլոր ուղղություններով ուղեւորների թվի նվազումը ընթացիկ տարվա 5 ամիսների ընթացքում՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 17,7%:
ՀԿԵ-ն շարունակում է խստորեն իրականացնել պարետի կանխարգելիչ եւ հակավիրուսային միջոցառումները՝ չափվում է ուղեւորների ջերմությունը, շարժակազմն ախտահանվում եւ մաքրվում է, վագոններում պահոված է ախտահանող միջոցների առկայությունը, հսկվում է ուղեւորների կողմից սոցիալական հեռավորության պահպանելու եւ դիմակներ ու ձեռնոցներ կրելու պահանջների կատարումը: Մայիսի վերջին շաբաթվա ընթացքում կառավարական հանձնաժողովը մշտադիտարկում է իրականացրել ընկերության ուղեւորատար համալիրում եւ արձանագրել է պարետի որոշումներին ձեռնարկված միջոցառումների համապատասխանությունը: