Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տիգրան Մեծի ժամանակներից աշխարհի չգրված կանոնները չեն փոխվել. Post-Մյունխեն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հետևելով միջազգային քաղաքական, լրատվական եւ քաղաքագիտական շրջանակների գնահատականներին Մյունխենյան reality-show-ի վերաբերյալ՝ արձանագրեմ եւս մի քանի իրողություն, որոնք լրջորեն մտորելու առիթ պետք է հանդիսանային այս իշխանության համար: Սակայն քանզի նրանցից բանիմաց եւ խորը անալիտիկայի հույս այլեւս վաղուց չկա, փաստերը թողնում եմ հանրային քննարկումներին:
1. Ագրեսիվ պահվածքով Ալիեւի կողքին Փաշինյանի կեղծ խաղաղարար կեցվածքը չի գնահատվել միջազգային շրջանակների կողմից: Եթե նման «գանդիական», սպիտակ աղավնու իմիջի նպատակը դրսի աչքերում միավորներ հավաքելն էր, ապա շեշտեմ, որ դա չստացվեց:
Հետեւություն՝ կոնստրուկտիվ լինել պետք է միայն այն դեպքում, երբ տեսանելի ցույց ես տվել քո իրական ուժը: Առանց ուժի ցուցադրության կոնստրուկտիվիզմը դիտարկվում է թուլություն:
2. Ամիսներ առաջ Փաշինյանը բարձրաձայնում էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական կռվանը լինելու «ժողովրդավարությունը»: Մյունխենից առաջ կարծես թե իրավիճակն առավել բարենպաստ կարող էր թվալ այդ հարցում՝ հաշվի առնելով Ադրբեջանի վերջին խայտառակ խորհրդարանական ընտրությունները: Սակայն իրականության մեջ համաշխարհային գերկենտրոնները երբեք էլ լրջորեն չեն դիտարկել «ժողովրդավարությունը» իրենց գեոպոլիտիկ շահերի համատեքստում: Միջազգային շրջանակների մյունխենյան արձագանքները նույնպես լրացուցիչ միավորներ չտվեցին Հայաստանին:
Հետևություն՝ Ադրբեջանից ավելի ժողովրդավար լինելը (ինչը մշտապես է եղել, մինչեւ 2018 ապրիլ նույնպես), չի տալիս շոշափելի առավելություն իրական քաղաքականության մեջ»: