Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ խոսեց սահմանադրական բարեփոխումների և դրանց անհրաժեշտության մասին:
«Սահմանադրական փոփոխությունների համար բավական բարենպաստ պայմաններ են՝ ներքին և արտաքին քաղաքականության առումով: Այս փոփոխությունների ամենակարևոր կետը կառավարման համակարգի փոփոխությունն է, ինչը հատուկ է ժողովրդավար պետություններին»,- ասաց պատգամավորը:
Ըստ նրա` խորհրդարանական հանրապետությունները լինում են ավելի ժողովրդավար, քան կիսանախագահականներն ու նախագահանները: «Սակայն սա մեզ համար ռիսկային փոփոխություն է, քանի որ մենք կառվարաման նման փորձ չունենք»,- ասաց Մարտիրոսյանը:
ՀՀԿ-ական պատգամավորը, խոսելով տեսակետի մասին, թե սահմանադրական բարեփոխումները պարզապես իշխանությունների վերարտադրության համար են, ասաց. «Ներկայիս Սահմանադրությունը նույնպես վերարտադրությունը չի սահմանփակում: Զարմանալի է, որ այն ուժերը, որ տասնամյակներ շարունակ ջատագովում էին խրհրդարանական կառավարումը, այժմ դեմ են արտահայտվում: Սա փոփոխություն է ապագա սերունդների համար, ոչ թե` այսօրվա: Չեմ բացառում, որ ռիսկեր կան: Համակարգը պահանջում է կայացած քաղաքական դաշտ ու կուսակցություններ, քաղաքական ավանդույթներ, ինչը մեզ մոտ այդքան էլ կայացած չէ»:
Պատգամավորի կարծիքով` սահմանադրական բարեփոխումները խնդիր չեն առաջացնի երկրի ռազմական անվտանգության համար, քանի որ խաղաղ պայմաններում զինված ուժերի ղեկավարը պաշտպանության նախարարն է, իսկ ռազմական դրության ժամանակ` երկրի վարչապետը: