|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Եվրոպական հանձնաժողովի կողմից Հայաստանի հետ անվիզա ռեժիմի մտցման կոնկրետ ժամկետները հաստատելուց հրաժարվելը ցույց է տալիս հանրապետության «եվրոպական ապագայի» մասին Բրյուսելի խոստումների պատրանքային լինելը: Այդ մասին «Известия»-ին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Օրինակ՝ բոլորովին վերջերս, երբ Եվրոպական հանձնաժողովում, ըստ էության, ուղղակի տեքստով հերքեցին Նիկոլ Փաշինյանի խոսքերը մինչև 2029 թվականը վիզային ազատականացման հասնելու մասին: Դա ընդգծում է «հիասքանչ եվրոպական ապագայի» խոստումների ամբողջ պատրանքայնությունը և հայկական պետության նկատմամբ Բրյուսելի ուտիլիտար ընկալումը»,- ասել է դիվանագետը։
Գալուզինի խոսքով՝ Մոսկվայում կարծում են, որ եվրոպական երկրները Հայաստանին ընկալում են առաջին հերթին սեփական տնտեսական և քաղաքական շահերի տեսանկյունից։
«Իրենց «խնամարկյալների» մեջ եվրոպացիները տեսնում են միայն ռեսուրսների, աշխատուժի աղբյուր, ինչպես նաև լիովին ապաարդյունաբերականացված իրենց սեփական ապրանքների և ծառայությունների իրացման շուկա, այդ թվում՝ անվտանգության ապահովման, որոնց համար ստիպված են բոլոր իմաստներով թանկ վճարել»,- հավելել է Գալուզինը։