կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-19 14:53
Քաղաքական

ՄԽ հայտարարության ոչ հասցեական լինելը հնարավորություն է տալիս Բաքվին գործելու սանձարձակ. Շավարշ Քոչարյան

ՄԽ հայտարարության ոչ հասցեական լինելը հնարավորություն է տալիս Բաքվին գործելու սանձարձակ. Շավարշ Քոչարյան

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ վերջին հայտարարությանը` ասելով, որ դրանում դիրքորոշում չի արտահայտվել:

Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովին ադրբեջանցի լրագրողը հարցրել էր, թե «օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից հակաահաբեկչական օպերացիա և քրեական տարրերի զտումներ սկսելու դեպքում Ռուսաստանը միջամտելո՞ւ է Ադրբեջանի ներքին գործերին»։  Սերգեյ Լավրովը պատասխանել էր. «Դա բացառապես Ադրբեջանի ներքին գործերին վերաբերող թեմա չէ: Կարող եք դիմել արխիվներին և տեսնել, թե ինչպես են կրակի անհապաղ դադարեցման վերաբերյալ այդ պահանջները կատարվել, ում կողմից են կատարվել, ում կողմից՝ ոչ»։

Շավարշ Քոչարյանը թեմայի վերաբերյալ նշեց. «Համանախագահների դիրքորոշումը վաղուց հայտնի է,  ուղղակի Ադրբեջանը միշտ դրանցից դուրս է գործե: Դա է պատճառը, որ այս հայտարարությունը քննարկվեց, իսկ դա քննարկվեց նաև լրագրողի, ներեցեք, բայց լկտի ձևով տված հարցից»: 

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական դիվերսիայից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը` նա ասաց, որ ՄԽ հայտարարությունները միշտ նույնն են` դրանցում պահպանվում է հավասարությունը: «Այդ հայտարարությունը թերի է նրանով, որ չկա հասցեագրում, ինչն էլ հնարավորություն է տալիս Բաքվին գործելու ավելի սանձարձակ»,- ասաց փոխարտգործնախարարը: