Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս օրերին Հայաստանում են գերմանացի բժիշկներ, որոնք այցելել են վիրավոր զինծառայողներին: Այսօր վերականգնողական կլինիկայի ղեկավար, վնասվածքաբան Մարտին Շվարցը լրագրողներին ասաց, որ իրենք այցելել են «Էրեբունի» բուժկենտրոնում բուժում ստացող երկու զինծառայողներին, որոնց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:
Շվարցը նշեց, որ զինծառայողներից մեկի մոտ կա դրական դինամիկա` նա շարժել է ուսերը:
«Կարող եմ վստահորեն ասել, որ այստեղ բժիշկներն արել են հնարավորը, ինչ ես ինքս կանեի Գերմանիայում: Ճիշտ է, ձեր հիվանդանոցներում տեխնիկական հագեցվածությունը նույնը չէ, ինչ մեզ մոտ, սակայն, կոնկրետ այս դեպքերի հետ կապված, կան անհրաժեշտ սարքավորումները: Այս պահի դրությամբ նպատակահարմար չէ տղաներին արտասահման տեղափոխելը»,- ասաց նա:
Գերմանացի բժիշկը նշեց նաև, որ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի 1 շաբաթ հետո, և ինչ ընթացք կունենա բուժումը: «Սա այն դեպքն է, որ չենք կարող ոչինչ ասել, բայց, ամենայն հավանականությամբ, տղաների մոտ ինչ-ինչ հետքեր կմնան ստացած վիրավորումներից»,- ասաց Շվարցը:
Բժիշկը նշեց նաև, որ իրենք այցելել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում ստացող զինծառայողներին, որտեղ էլ, ըստ նրանց գնահատման, ծանր է երկու զինծառայողի վիճակը: Ըստ Շվարցի` նրանց նույնպես արտերկիր տեղափոխելու կարիք չկա: «Նրանք վիրահատության կամ տեղափոխման կարիք չունեն, և հիմա մնում է սպասենք` հետագա ընթացքը տեսնելու համար»,- ասաց նա: