կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-04 12:03
Արցախ

Արցախում ընտրությունները միշտ էլ ավելի ժողովրդավար ու քաղաքակիրթ են եղել. Կարեն Մարտիրոսյան

Արցախում ընտրությունները միշտ էլ ավելի ժողովրդավար ու քաղաքակիրթ են եղել. Կարեն Մարտիրոսյան

Արցախում սեպտեմբերի 8-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Կովսականում համայնքապետի երկու թեկնածու է առաջադրված, մեկն անկուսակցական է, մյուսը՝ իշխող «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ: Մոտ 350 ընտրող ունեցող համայնքում նախընտրական համերաշխ մթնոլորտ է: Yerkir.am-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց Կովսականի բնակիչ Կարեն Մարտիրոսյանը:

«Բավականին ակտիվ նախընտրական շրջան է մեզ մոտ, լարվածություն չկա, նախընտրական նորմալ գործընթաց է: Համայնքի ղեկավարի երկու թեկնածու ունենք և ութ՝ ավագանու անդամի: Կովսականը փոքր քաղաք է, բոլորն իրար ճանաչում են, և հայկական մտածելակերպը, ամեն դեպքում, գործում է՝ հորեղբոր տղա, մորաքրոջ աղջիկ, ինչը չենք կարող բացառել: Նույնիսկ կարելի է ասել, որ մարդիկ գիտեն՝ ով ում է ընտրվելու, և ով է ընտրվելու: Երկու թեկնածուների հետ հանդիպումների ժամանակ բնակիչները հիմնականում նշվում են խմելու ջրի հետ, ճանապարհների, դրանց լուսավորության հետ կապված հարցերը: Խնդիրները շատ են»,- ասաց նա:

Մարտիրոսյանը նշեց նաև, որ չի կարելի ասել, թե հայաստանյան ներքաղաքական տրամադրություններն ու «իրավիճակի փոփոխության հետ» մարդկանց մոտ արթնացած հույսերը նաև Արցախին են բնորոշ: Ընդգծեց՝ Արցախում ընտրությունները միշտ էլ համեմատաբար նորմալ են անցել, ավելի ժողովրդավար ու քաղաքակիրթ: