կարևոր
913 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-26 13:35
Քաղաքական

ԵՄ-ն շատ խոսում, բայց գործնականում գրեթե ոչ մի իրական, գետնի վրա շոշափելի հնարավորություն չի ապահովում Հայաստանի համար․ Բադալյան

ԵՄ-ն շատ խոսում, բայց գործնականում գրեթե ոչ մի իրական, գետնի վրա շոշափելի հնարավորություն չի ապահովում Հայաստանի համար․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում «ընդգծել» է առեւտրատնտեսական գործակցության խորացման եւ Հայաստանի «արտահանման հնարավորությունների ընդլայնման» կարեւորությունը։

Գիտե՞ք ինչ է դա նշանակում, սկսած՝ «ընդգծել» ձեւակերպումից։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է այն այսպես կոչված աջակցությունից, որ ցուցաբերվում է։ Դրա համար է նա «ընդգծում» կարեւորությունը։ Ձեւակերպումները այս առումով շատ էական են։ Իսկ Փաշինյանը դժգոհ է եւ «ընդգծում» է արտահանման հնարավորությունների ընդլայնման կարեւորությունը, որովհետեւ Եվրամիությունը շատ խոսում, բայց գործնականում գրեթե ոչ մի իրական, գետնի վրա շոշափելի հնարավորություն չի ապահովում Հայաստանի համար։

Եվ իհարկե չի էլ կարող, ու նաեւ պարտավոր էլ չէ, սա այլ հարց է։ Բայց, գետնի վրա դա է իրավիճակը, որը Նիկոլ Փաշինյանը կարծում եմ ոչ միայն նոր է հասկացել, այլ հասկացել է վաղուց։

Պարզապես, Փաշինյանը թերեւս աստիճանաբար պետք է բերի իրավիճակը նրան, որ դա հասկանալի դարձնի նաեւ այն էլեկտորատի համար, որը նրան ձայն է տվել իբրեւ եվրամետության կամ եվրոպական կուրսի համար»։