Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել՝ հաջակցություն անվանի հեղափոխական գործիչ Արմենակ Բաքըրջյանի մասին նկարահանված վավերագրական ֆիլմի:
Օրհան Բաքըր կեղծանունով առավել հայտնի գործչի մասին պատմող «Արմենակ. ճակատին թրի սպի» վավերագրական ֆիլմը արգելվել է մի շարք թուրքական քաղաքներում՝ մասնավորապես Անկարայում և Ստամբուլում: Ֆիլմն արդեն ցուցադրվել է Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում և թուրքական Մերսին քաղաքում:
Արմենակը՝ թուրք, քուրդ, հայ, հույն եւ բոլոր ժողովուրդների եղբայրակցության պատմական խորհրդանիշներից մեկն է։ «Նման անձնավորության կեցվածքից ու իր գաղափարներից միայն ու միայն հետադիմականները խստորեն կանհանգստանան։ Այսպես՝ նախ 26 հունվար 2020-ին Պոլիսի ոստիկանապետը արգելեց Քարթալ թաղամասի Հասան Յուջել մշակութային կենտրոնում Արմենակին նվիրված հանդիսությունը եւ հաջորդիվ անմիջապես Անկարայի կուսակալութունը ևս արգելեց իր կյանքը ներկայացնող ֆիլմի ցուցադրությունը, Անկարայի Թյում Բել Գենել կենտրոնում։ Այս արգելքները զուրկ են որեւէ իրավական հիմքերից։ Հայերի դէմ պատմական հետեւողական թշնամութիւնն ու յեղափոխական մտայնութեան ու գաղափարախոսության վախը, թուրք պետությունը մղում է ավելի խիստ, անհանդուրժող ու անխոհեմ քայլերի։ Ակնհայտ է, որ պետությունը նույնիսկ վավերագրական ֆիլմից է վախեցած ու սարսափի մատնված է։ Մենք կպահանջենք որ, ԱՐՄԵՆԱԿ վավերագրականի արգելումը անմիջապես վերացվի», - ըստ Yerkir.am–ի նշված է հայտարարության մեջ:
Արմենակ Բաքրճյանը ծնվել է 1953 թվականին, Դիարբեքիրում: Այսօր էլ Թուրքիայում նրա անունն արգելված է. թուրքական իշխանությունները վախենում են, որ հենց միայն այդ անունը նորից պայքարի կրքեր կբորբոքի: «Հրանտ Դինքն ու Արմենակ Բաքրճյանը մտերիմ ընկերներ են եղել, ընդունվել են Ստամբուլի համալսարան, Դինքը՝ կենսաբանության, իսկ Արմենակը՝ բանասիրական ֆակուլտետ: Նրանք համախոհ-գաղափարակիցներ են եղել, սակայն Արմենակը զենքն է ընտրել, իսկ Դինքը՝ գաղափարական պայքարը: Նրանք դատարանի միջնորդությամբ անգամ անուն-ազգանունն են փոխել ու հանդես եկել թուրքական անվամբ: Սա հատուկ նպատակով է արվել, որպեսզի իրենց պայքարը չընկալվի որպես ազգային ընդվզում: Դիվանագիտական նման քայլը թուրք հասարակության շրջանում ընկալվում է իբրև վարչակարգի, իշխանությունների անպատժելիության ու բռնությունների դեմ պայքար, ոչ թե ազգային խնդիրների վերհանում: Այնինչ պարզից էլ պարզ է, որ թուրքական անուն-ազգանունն ընդամենը քողարկել է հայերի քաղաքական ու ազգային բուն նպատակները: Միչև նախորդ դարավերջ ինչպես Թուրքիայում, այնպես էլ արևմտյան բլոկի այլ երկրներում ձախակողմյան ուժերի նկատմամբ հալածանքներ էին մոլեգնում: Լինելով ձախակողմյան ուղղության հետևորդ՝ թուրքական իշխանությունները թշնամաբար էին տրամադրված նաև Արմենակի նկատմամբ: 1980 թ. մայիսի 13-ին Խարբերդում ոստիկանության հետ տեղի ունեցած բախումների ժամանակ: