|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հոկտեմբերի 4-ին «Մոսկվա» կինոթատրոնում «Պարալլելս ֆիլմ» անկախ կինոընկերությունը կներկայացնի կինոռեժիսոր Մարինե Զաքարյանի «Փասիանի որսորդը» ֆիլմի հանրային ցուցադրությունը:
Լրագրողների հետ զրույցում «Պարալլելս ֆիլմ» կինոընկերության հիմնադիր-տնօրեն Հովհաննես Գալստյանը նշեց, որ ֆիլմը երգիծական կարճամետրաժ դրամա է:
«Ֆիլմը նկահարանվել է Վիլյամ Սարոյանի պատմվածքների հիման վրա եւ ներկայացնում է «Կիսալուսնի ծովածոցը» լիամետրաժ խաղարկային ֆիլմի մեկ հատվածը /«Աշուն»/: Ֆիլմը տիպիկ փոքր բյուջե ունեցող արտադրություն է, եւ միջոցներն այնքան սահմանափակ էին, որ ստիպում են գտնել գեղարվեստական լուծումներ, որոնք հրաշալիորեն ներկայացված են ֆիլմում ռեժիսորի ու օպերատորի շնորհիվ»,- ասաց Գալստյանը:
Մարինե Զաքարյանն, իր հերթին, նշեց, թե ուրախ է, որ կինոաշխարհ է մտնում հենց Սարոյանի գործերի շնորհիվ. «Սարոյանն ինձ համար յուրահատուկ տեղ է գրավում հայ գրականության մեջ»:
Մանրամասները` տեսանյութում: