կարևոր
262 դիտում, 2 ժամ առաջ - 2024-11-19 19:33
Հասարակություն

Ո՞վ է Գարիկ Սարգսյանը, որ խոչընդոտի ֆիլմի ցուցադրությանը. Նալչաջյանը՝ ֆիլմի հետ կապված սկանդալի մասին

Ո՞վ է Գարիկ Սարգսյանը, կինոքննադա՞տ, որ խոչընդոտի ու որոշի՝ ցուցադրվի՞ ֆիլմս, թե՞ ոչ: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր Տիգրան Նալչաջյանն՝ պատմելով իր «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը չկազմակերպելու Վեդու համայնքապետարանի որոշման մասին:

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, հայտնի դարձավ, որ ռեժիսորն մերժել են տարածք տրամադրել իր ֆիլմի ցուցադրության համար: Ռեժիսորը վստահ է՝ խնդիրը կապված է իր քաղաքական դիրքորոշման հետ:

«Տարիներ առաջ կրկին շատ ծանր օրեր էինք ապրում, իսկ Վեդու համայնքապետը ֆեյսբուքյան իր էջում 2018-ի իշխանափոխության օրերից վիդեո տեղադրեց: Ես էլ, որպես մտահոգ քաղաքացի, մեկնաբանություն գրեցի, թե ամաչում եմ, որ այդ օրերին ձեր կողքին կանգնած եմ եղել: Այդ օրվանից հետո լարվեցին մեր հարաբերությունները», - ասաց ռեժիսորն ու շեշտեց՝ մինչև այդ դեպքը լավ հարաբերություններ է ունեցել Գարիկ Սարգսյանի հետ: Նալչաջյանը պատմեց՝ առաջին անգամ, երբ դիմել է թույլտվություն ստանալու համար, իրեն մերժել են: Սպասել է երկու ամիս ու նորից դիմել: Այդ անգամ, սակայն, ստացել է պատասխան, թե նպատակահարմար չեն գտել ֆիլմի ցուցադրություն կազմակերպելու համար:

«Հերթական մերժումը ստանալուց հետո զայրացա, զանգեցի Վեդու համայնքապետարան, կապվեցի մշակույթի բաժնի ղեկավար տիկին Գոհար Ղազարյանի հետ: Հարցրեցի՝ ինչո՞ւ չի կազմակերպվում ֆիլմիս ցուցադրությունը: Նա էլ ասաց, որ Վեդու համայնքապետը նայել է ֆիլմի թրեյլերն ու չի հավանել և դրա համար էլ նպատակահարմար չեն գտել կազմակերպել ֆիլմի ցուցադրությունը»,- ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում: