|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Քիշնևում տապալել են Հայոց ցեղասպանության մասին թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի «Սպի» ֆիլմի ցուցադրությունը: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Մոլդովայի հայկական համայնքի նախագահ, քաղաքագետ Էռնեստ Վարդանյանը: Ըստ նրա՝ հրահանգը ստացվել է կառավարական շրջանակներից:
Հաղորդվում է, որ այս օրերին Մոլդովայում անցկացվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրեր: Քիշնևում կազմակերպվել են համաժողովներ և սգո հանրահավաքներ: Հիշատակի միջոցառմանը հրավիրվել են մոլդովացի հայտնի անձինք, լրագրողներ, քաղաքական գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ, տարբեր երկրների դեսպաններ:
«Ակնհայտ է, որ ֆիլմի ցուցադրության տապալումը Մոլդովայում դիվանագիտական սկանդալ կառաջացնի: Դեսպանները հեռացան՝ վիրավորված տեղի ունեցած միջադեպից: Հայաստանի ԱԳՆ-ն արդեն տեղեկացվել է կատարվածի մասին»,- նշել է Վարդանյանը: