Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները և պրոսֆեսորադասախոսական կազմը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում մասակցություն ունեցան իտալական «La felicità è un sistema complesso» («Երջանկությունը բարդ համակարգ է») ֆիլմի դիտմանը։ Կազմակերպիչներն ընտրության հարցում առաջնորդվել են հետևյալ սկզբունքով՝ ցուցադրել մեկ ֆիլմ, որի միջոցով լսարանը հնարավորություն կունենա ծանոթանալու Իտալիայի մշակութային կյանքին, և, որ ամենակարևորն է, այն բովանդակության մեջ և սյուժետային գծերով կլինի թեթև։
Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյի խոսքով՝ ընտրված ֆիլմը հաջորդում էր «Թաթարների անապատը» ֆիլմին, որը դարձյալ շատ հայտնի է իտալական կինոարտադրությունում։ Դեսպանը հատուկ ուշադրության է ուզում հրավիրել ֆիլմի առաջնային ուղերձին, որի նպատակն էր՝ փոխանցելու այն գաղափարը, թե երջանկության կարիք ունեն բոլորը։
2015թ. էկրան բարձրացած ֆիլմի հիմքում ռեժիսոր Ջանի Զանասին դրել է կապիտալիզմի քննադատությունը։ Գլխավոր դերակատարումը մարմնավորող դերասան Վալերիա Մաստրադրեան իտալական ֆիլմարտադրության թերևս նոր դեմքերից է, ով հասցրել արդեն կերտելմի շարք հայտնի դերեր։ «Երջանկությունը բարդ համակարգ է» ֆիլմում վերջինս մարմնավորում է Էնրիկո Ջուստին, ով ունի շատ յուրահատուկ աշխատանք. նա համոզում է անպատասխանատու ձեռնարկատերերին վաճառել իրենց ընկերությունները, որպեսզի դրանք մրցունակ դարձնեն վիճելի մեխանիզմների միջոցով։ Այն գործը, որն ի վերջո վարում է Էնրիկոն, ստացվում է այնպես, որ պետք է հանդիպի երկու դեռահասների, ովքեր ավտովթարի հետևանքով կորցրել են իրենց ծնողներին․ այս դեռահասները դառնում են վերջինիս կյանքի շրջադարձային փոփոխության պատճառը։
Ռեժիսորի կողմից մտածված գործողությունների հաջորդաբար զարգացումը լսարանին հնարավորություն է տալիս տեսնելու հերոսի բնավորության գծերի շրջադարձային փոփոխությունները, որոնք իրականանում են իսրայելից ժամանած աղջկա սիրո միջոցով։ Ռեժիսորը գլխավոր հերոսի կյանք այս աղջկան բերելով՝ կարծես փորձում է ցույց տալ, որ երբեմն անհրաժեշտություն կա, որսեփական աշխատանքին նայեն այլ մարդիկ, ինչի պարագայում է այն հնարավորություն կտա փոխվել և դառնալ ավելի լավը, ավելի կենցաղային մանրուքների մեջ փնտրել սեփական երջանկությունը։
Ֆիլմը փորձում է շատ իրատեսական լինել և պատկերել մեր ժամանակները, որն էլ կարելի է համարել վերջինիս թույլ կողմը, այն, սակայն, կուլմինացիայի համար ռեժիսորի կողմից ընտրվում է հեքիաթային եզրափակիչ։ Ֆիլիմի ավարտին հանդիսատեսը դահլիճից դուրս եկավ մեծ էմոցիաերով և երջանկություն գտնելու մեծ ձգտումով։
Սյուզի Դավթյան
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ, կուլտուրայի ֆակուլտետ, լրագրության բաժին, 3-րդ կուրս