|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մայիսի 12-ին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամում ցուցադրվեց Թուրքիայում իսլամացված հայության թեմայով նկարահանված «Թաքուն հայեր» փաստավավերագրական ֆիլմը՝ հեղինակ Կարեն Խանլարյանի և կինոբեմադրիչ Ջիվան Ավետիսյանի մասնակցությամբ։
Akunq.net-ի փոխանցմամբ՝ միջոցառման սկզբում ֆիլմի հեղինակը՝ պատմական գիտությունների թեկնածու Կարեն Խանլարյանը, ինչպես նաև՝ ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը ներկայացրեցին նման ֆիլմ նկարահանելու նպատակը և ֆիլմին առնչվող այլ մանրամասներ։

Ֆիլմի ցուցադրումից հետո հեղինակները պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին Թուրքիայում ծպտյալ և իսլամացված հայերի խնդիրների զանազան ասպեկտներին։
Հանդիսատեսների մեջ էր ստամբուլաբնակ համշենահայ Էրոլ Ամատունին, ով այս օրերին մասնավոր այցով գտնվում է Երևանում։ Միջոցառման վերջում նա ևս պատասխանեց ներկաներին հուզող մի քանի հարցի Թուրքիայում համշենահայության ներկայիս դրության և հանդիպած խնդիրների վերաբերյալ։
Akunq.net